Կայացավ «Ազգային անվտանգության ծառայության պահեստազորի սպաների միություն» ՀԿ անդրանիկ նիստը
Կայացավ «Ազգային անվտանգության ծառայության պահեստազորի սպաների միություն» հասարակական կազմակերպության անդրանիկ նիստը։ Այս մասին հայտնում են ՀԿ ֆեյսբուքյան էջում:
Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին ՀՀ ԱԱԾ տնօրենի նախկին առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հրաչյա Վազգենի Հարությունյանի հիշատակը:
Նիստի ընթացքում քննարկվեցին կառույցի ծրագրային խնդիրներին և մոտեցումներին առնչվող հարցեր, որոշվեցին առաջիկա անելիքները։
Կարծիքներ