Արտակարգ դեպք Երևանում. ատրակցիոնի նստարանը պոկվել և քաղաքացու հետ միասին մոտ 6 մետր շպրտվել է

Արտակարգ դեպք Երևանում. ատրակցիոնի նստարանը պոկվել և քաղաքացու հետ միասին մոտ 6 մետր շպրտվել է

Այսօր՝ նոյեմբերի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ «Լունապարկ»-ի տարածքում «Բիո Ռոբոտ» ատրակցիոնի շահագործման ընթացքում դեռևս անհայտ հանգամանքներում պտտվող նստարաններից մեկը պոկվել և մոտ 6 մետր շպրտվել է։

Այս մասին գրում է shamshyan.com-ը։

Ատրակցիոնի նստարանի շպրտվելու հետևանքով այնտեղ գտնվող քաղաքացին մարմնական վնասվածքներ է ստացել, տեղում առաջին բուժօգնություն է ցուցաբերվել, ապա ուժածը տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Աղբյուրի տեղեկություններով՝ վիրավորը ՌԴ քաղաքացի 29-ամյա Ա․ Յ․-ն է։ Նա հոսպիտալացվել է «կատատրավմա, գանգուղեղային վնասվածք, շոկային վիճակ» ախտորոշմամբ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում