180 կառուցապատողի նկատմամբ կազմվել են համապատասխան արձանագրություններ
«Երևան քաղաքում ընթացքում գտնվող 4-րդ ռիսկայնություն ունեցող, մասնավորապես, բազմաբնակարանային շենքերի ընդհանուր թիվը 314-ն է, որից 180 կառուցապատողների նկատմամբ հարուցված վարչական վարույթի շրջանակներում կազմվել են վարչական իրավախախտումների վերաբերյալ համապատասխան արձանագրություններ». այս մասին այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ զեկուցեցին քաղաքապետ Տիգրան Ավինյանին հավելելով. «Հաշվի առնելով, որ կառուցապատման աշխատանքների, տեմպը եղանակային պայմաններով պայմանավորված, աճել է, աշխատակազմի քաղաքաշինության, հողի վերահսկողության վարչության, հասարակական կարգի պահպանման ծառայության և բոլոր վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի կողմից սահմանվել են հսկողություն նշված գործընթացը պատշաճ կազմակերպելու ուղղությամբ»։
Քաղաքապետը հետաքրքրվեց՝ տուգանքի չափը փոխվե՞լ է, թե՞ դեռ ոչ։
«Դեռ՝ ոչ»,-զեկուցեցին քաղաքապետին՝ տեղեկացնելով, որ նախագիծը շուտով կքննարկվի։
Կարծիքներ