Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով
Հանրապետության տարածքում, սեպտեմբերի 17-18-ն առանձին շրջաններում կեսօրից հետո և գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ: Սեպտեմբերի 15-16-ը, 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
ԱԻՆ-ից հայտնում են, որ օդի ջերմաստիճանը 17-18-ն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով:
Երևանում՝ սեպտեմբերի 15-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Կարծիքներ