Ոստիկանության կրթահամալիրը բաց մրցույթ է հայտարարել
ՀՀ ոստիկանության կրթահամալիրը հայտարարում է բաց մրցույթ՝ ՀՀ ոստիկանության պարեկային ծառայությունում պաշտոնի նշանակվելու նպատակով սովորողների երկրորդ հոսքի ուսուցումն անցկացնող դասընթացավարների ընտրության համար, հայտնում են ՀՀ արդարադատության նախարարության լրտավության ծառայությունից։
ՀՀ ոստիկանության բարեփոխումների ռազմավարության և դրանից բխող 2020-2022 թվականների գործողությունների ծրագրի շրջանակներում 2021 թվականի նոյեմբերին ՀՀ ոստիկանության կրթահամալիրում մեկնարկելու է ՀՀ ոստիկանության պարեկային ծառայությունում պաշտոնի նշանակվելու նպատակով սովորողների երկրորդ հոսքի հինգամսյա ուսուցումը:
Ուսուցմանը ներգրավվող դասընթացավարների ընտրության համար հայտարարվում է բաց մրցույթ, որը կանցկացվի երկու փուլով՝
Փաստաթղթերի ընդունում՝ 2021 թվականի սեպտեմբերի 15-ից մինչև 24-ը,
Հարցազրույցի անցկացում՝ 2021 թվականի հոկտեմբերի 4-ից մինչև 15-ը:
Մրցույթին մասնակցելու համար կարող են դիմել դասավանդվող առարկայի (մոդուլի) բնագավառին համապատասխանող մասնագիտությամբ բարձրագույն կրթություն և տվյալ ոլորտում առնվազն 3 տարվա մասնագիտական աշխատանքի փորձ ունեցող անձինք:
Մանրամասները՝ նախարարության կայքում։
Կարծիքներ