Որպես անհետ կորած որոնվող 15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է
Ավելի վաղ հայտնել էինք, որ սեպտեմբերի 11-ին ՆԳՆ ոստիկանությունը հաղորդել էր 2011 թվականին ծնված Անի Գևորգյանի անհետ կորելու մասին։
Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության և Կոտայքի ու Արտաշատի բաժինների ծառայողների ձեռնարկած համատեղ միջոցառումների արդյունքում Անի Գևորգյանը Բյուրեղավանի հասցեներից մեկում հայտնաբերվել է։
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին:


Կարծիքներ