Հրշեջ-փրկարարները մարել են Կապանի N զորամասի հրաձգարանի մոտակայքում բռնկված հրդեհը
Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 17։50-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի N զորամասի հրաձգարանի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:55-ին, մարվել՝ 19:43-ին: Այրվել է մոտ 35 հա խոտածածկույթ։
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են ազատ հերթափոխից 36 հրշեջ-փրկարար, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Սյունիքի մասնաճուղի 5 և «Հայանտառ» ՊՈԱԿ Սյունիքի մասնաճյուղի 10 աշխատակիցներ:
Կարծիքներ