ՄԻՊ-ը հանձնարարել է ուսումնասիրել նկարչական մրցույթին եզդի երեխայի մասնակցությունը չթույլատրելու հրապարակումները

ՄԻՊ-ը հանձնարարել է ուսումնասիրել նկարչական մրցույթին եզդի երեխայի մասնակցությունը չթույլատրելու հրապարակումները

ՀՀ օմբուդսմենն իր աշխատակազմին հանձնարարել է ուսումնասիրել ազգությամբ եզդի երեխայի մասնակցությունը նկարչական մրցույթին չթույլատրելու վերաբերյալ հրապարակումները և հիմքերը: Այդ մասին Անահիտ Մանասյանը գրել է իր Ֆեյսբուքի էջում:

 

«Ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների իրավունքների պաշտպանությունն ու խթանումն իմ անմիջական ուշադրության կենտրոնում են։

 

Վստահ եմ, որ պետությունը պետք է ներդնի այնպիսի գործիքակազմ, որը կապահովի անձանց հավասար մասնակցություն տնտեսական, սոցիալական, քաղաքական և մշակութային կյանքի բոլոր բնագավառներում»,- գրել է նա։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում