Լիբանանի վարչապետը բոլոր մահմեդականներին կոչ է արել դատապարտել Նիցցայի ահաբեկչությունը
Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին հայտարարել է, որ հարձակումը Նիցցայում չունի որեւէ ընդհանրություն իսլամի եւ Մուհամմեդ մարգարերի հետ, եւ բոլոր մահմեդականները պետք է դատապարտեն այդ հանցագործությունը։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։ «Ամենից ազդու եւ վճռական խոսքերն եմ ուզում ասել՝ դատապարտելով նողկալի հանցագործությունները, որոնք կատարվեցին Նոտր-Դամ տաճարում՝ Նիցցայում։ Ահաբեկչությունը կրոն չունի։ Բոլոր մահմեդականները պետք է դատապարտեն հանցագործությունը, որը չունի որեւէ աղերս իսլամի հետ, մարգարեի հետ»,- ասել է Հարիրին իր թվիթերյան էջում հրապարակած գրառման մեջ։
Կարծիքներ