Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 4 ավտոմեքենա

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 4 ավտոմեքենա

Ապրիլի 12-ից 14-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 4 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում ցեխակույտի և ձյան մեջ արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երևանում, Սյունիքի մարզի Սիսիան և Արագածոտնի մարզի Ապարան քաղաքներում:

Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 4 ավտոմեքենա և 4 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում