30 բուժաշխատող առաջին անգամ մասնագիտական գործունեության հավաստագիր է ստացել

30 բուժաշխատող առաջին անգամ մասնագիտական գործունեության հավաստագիր է ստացել

Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը մասնագիտական գործունեության առաջին հավաստագրերն է հանձնել 30 բուժաշխատողներին:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:

Լենա Նանուշյանը, ողջունելով ներկաներին, ընդգծել է. «Հաշվի առնելով բուժաշխատողների շարունակական կրթության նոր մոտեցումների  անհրաժեշտությունը` Հայաստանում իրականացվում է շարունակական բժշկական կրթության համակարգի բարեփոխմանն ուղղված ռեֆորմ և անցում բուժաշխատողների ՇՄԶ կրեդիտային համակարգի:

Ուզում եմ շեշտել, որ այս փոփոխությունները կարևոր են յուրաքանչյուր բուժաշխատողի մասնագիտական գործունեության ընթացքում հմտությունների, ունակությունների և գիտելիքների ձեռքբերման առումով` նրանց կողմից տրամադրվող բժշկական ծառայությունների որակի բարձրացման նպատակով, քանի որ միայն դրա միջոցով է հնարավոր բարեփոխումներ իրականացնել»:

Առաջին անգամ մասնագիտական գործունեության հավաստագիրը տրվում է բարձրագույն և հետբուհական/միջին մասնագիտական կրթության և որակավորման փաստը հավաստող ավարտական փաստաթղթի տրամադրման պահից հաշված` 5 տարի ժամկետով։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում