Արձանագրվել է ճանապարհային երթևեկության կանոնների 66 խախտում. ուժեղացված ծառայություն Սյունիքում

Արձանագրվել է ճանապարհային երթևեկության կանոնների 66 խախտում. ուժեղացված ծառայություն Սյունիքում

Հանգստյան օրերին ոստիկանության Սյունիքի մարզային վարչության, ենթակա տարածքային բաժինների ծառայողներն ու Սյունիքը սպասարկող ճանապարհային ոստիկանները իրականացրել են ուժեղացված ծառայություն։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:

Հատուկ միջոցառման ընթացքում ստուգվել է 3000-ից ավելի տրանսպորտային միջոց, հայտնաբերվել են մահակ ու կռփազենք։

Բացի այդ, արձանագրվել է ճանապարհային երթևեկության կանոնների 66 խախտում։

Մասնավորապես, 2 վարորդ եղել են ոչ սթափ, 9-ը՝ առանց վարորդական իրավունքի վկայականի, 3-ը՝ ժամկետանց վարորդական իրավունքի վկայականով և այլն։ 19 մեքենա տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։

Նմանօրինակ միջոցառումները պարբերական են։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում