Փոքր Այրում գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել. տուժածներ չկան
Սեպտեմբերի 15-ին, ժամը 21:07-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Փոքր Այրում գյուղի 6-րդ փողոցում գտնվող տներից մեկում․ ներսում կան քաղաքացիներ։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և Օձունի հենակետից մեկ մարտական հաշվարկ։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ քաղաքացիները տնից դուրս են բերվել տեղի ուժերով․ տուժածներ չկան։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 22։21-ին, մարվել՝ 00։47-ին։ Այրվել են տան տանիքը մոտ 120 քմ և տնից մոտ 80 քմ հատված՝ գույքով։
Կարծիքներ