Մեծ Բրիտանիայում մեկ օրում ռեկորդային թվով մարդ է մահացել կորոնավիրուսից
Մեծ Բրիտանիայում մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 1564 մարդ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, սա երկրում մահացությունների թվի ռեկորդ է համավարակի առաջին օրվանից սկսած:
Մեկ օր առաջ մահացությունների թիվը եղել է 1243, իսկ վերջին հակառեկորդը եղել է 1352 դեպքը՝ հունվարի 8-ին:
Մեծ Բրիտանիայում մինչ օրս գրանցվել է կորոնավիրուսով վարակման 3 մլն 211 հազար 576 դեպք, մահացել է 47 հազար 525 մարդ:
Կարծիքներ