Ավստրիան արտաքսել է թուրքի, ով պնդել է, թե իրեն հանձնարարվել է սպանել ավստրիացի քաղաքական գործիչների
Ավստրիան արտաքսել է թուրքի, ով պնդել է, թե իրեն հանձնարարվել է սպանել ավստրիացի քաղաքական գործիչների:
Ծագումով թուրք Իտալիայի քաղաքացի Ֆեյազ Օզթյուրքը հանձնվել է ավստրիական հատուկ ծառայություններին անցած տարի: Նա հայտարարել է, որ Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպությունը շանտաժի է ենթարկել նրան՝ նպատակով սպանել Ավստրիայի խորհրդարանի նախկին պատգամավոր ծագումով քուրդ Բերիվան Ասլանին եւ երկու այլ քաղաքական գործիչների: Նրանք բոլորը Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի վաղեմի քննադատներն են:
Ավստրիայի իշխանությունները եզրակացրել են, որ Օզթյուրքը սպառնալիք է ներկայացնում հասարակության անվտանգության համար եւ որոշել են արտաքսել նրան,հաղորդում է AFP-ը:
Օզթյուրքին սպառնում է մինչեւ 2 տարվա ազատազրկում, եթե նա մեղավոր ճանաչվի: Ինքը՝ մեղադրյալը, հայտարարել է, որ Բերիվան Ասլանին պետք է սպանեին դեռեւս մարտին, սակայն օպերացիան այդպես էլ չի կայացել, քանի որ նա կոտրել է ոտքը Իտալիայում դժբախ պատահարի արդյունքում: Ծրագրված հարձակումը «քաոսի տարածման» եւ վախեցման խոշոր օպերացիայի մասն էր՝ ասել է Օզթյուրքը: Թուրքիան հերքել է պնդումները:
Կարծիքներ