Պատմության մեջ առաջին անգամ «Մանչեսթեր Սիթին» Չեմպիոնների Լիգայի եզրափակչում է

Պատմության մեջ առաջին անգամ «Մանչեսթեր Սիթին» Չեմպիոնների Լիգայի եզրափակչում է

Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկությունում հայտնի է եզրափակչի առաջին մասնակիցի անունը:

Կիսաեզրափակիչ առաջին դիմակայությունում Գվարդիոլայի «Մանչեսթեր Սիթին» ուժեղ էր Պոչետինոյի ՊՍԺ-ից: Առաջին խաղում «Սիթին» հաղթել էր 2-1 հաշվով, իսկ պատասխան խաղում «քաղաքայինները» առավելության հասան 2-0 հաշվով: Խաղակեսերից յուրաքանչյուրում մեկական անգամ աչքի ընկավ Ռիյադ Մահրեզը: ՊՍԺ-ն այդպես էլ չկարողացավ սպառնալիք ստեղծել Էդերսոնի դարպասի մոտ. ոչ մի դիպուկ հարված ամբողջ հանդիպման ընթացքում: ՊՍԺ-ն խաղն ավարտեց 10 ֆուտբոլիստով: 69-րդ րոպեին ոչ սպորտային պահվածքի համար ուղիղ կարմիր քարտով հեռացվեց Անխել Դի Մարիան:

«Մանչեսթեր Սիթին» դիմակայությունում հաղթեց 4-1 հաշվով ու իր պատմության ընթացքում առաջին անգամ դուրս եկավ ակումբային ամենահեղինակավոր մրցաշարի եզրափակիչ: Նախորդ խաղարկության եզրափակչի մասնակիցը չկարողացավ կրկնել անցած տարվա հաջողությունը:

Եզրափակչում «Սիթին» կմրցի «Չելսի»-«Ռեալ» զույգի հաղթողի հետ:

Աղբյուր  ArmSport.am

Հետևեք մեզ նաև Տելեգրամում