Մորալեսը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդից Ռուսաստանի դուրսգրումն անվանել է ԱՄՆ կեղծավոր քաղաքականության արդյունք
Բոլիվիայի նախկին նախագահ Էվո Մորալեսն ուրբաթ օրը մեղադրել է ԱՄՆ-ին կեղծավորության և իր ագրեսիվ քաղաքականությունն ամբողջ աշխարհին պարտադրելու փորձերի մեջ՝ կապված ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում Ռուսաստանի մասնակցության կասեցման հետ։
«Ռուսաստանին խորհրդից հեռացնելը ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի կեղծավոր քայլ է, որի նպատակը պատժելն է: Նրանք փորձում են ստիպել աշխարհի բոլոր երկրներին միանալ իրենց ներխուժման, մահվան և սպառազինությունների մրցավազքի քաղաքականությանը», ֊ գրել է նա Twitter-ում.
Կարծիքներ