ԱՀԿ-ն նշել է COVID-19-ի դեմ միակ հուսադրող դեղամիջոցը
Հակավիրուսային դեղամիջոցների շարքում մինչ օրս միայն Ռեմդեսիվիրն է COVID-19-ի բուժման հուսադրող արդյունքներ ցույց տվել թեստավորման ժամանակ, ասել է ԱՀԿ-ի ավագ գիտաշխատող Սումիա Սոաամինատանը։
Ելույթ ունենալով ՄԱԿ-ի Ժնևի գրասենյակի օտարերկրյա թղթակիցների ասոցիացիայի ճեպազրույցի ժամանակ, նա պարզաբանել է, որ «Ռեմդեսիվիրը» բարելավել է հիվանդների վիճակը, սակայն չի նվազեցրել մահացությունը։
Այս դեղամիջոցը մայիսի 1-ին շտապ կարգով հաստատվեց Միացյալ Նահանգներում ՝ COVID-19- ի բուժման համար:
Ավելի վաղ այն մշակվել էր Էբոլայի դեմ պայքարելու համար, սակայն այն ժամանակ դեղը չկարողացավ ապացուցել իր արդյունավետությունը:
COVID-19 ունեցող հիվանդներին սովորաբար անհրաժեշտ է բուժման հնգօրյա կուրս, օգտագործելով դեղամիջոցի վեց սրվակ, 2,340 դոլար ընդհանուր արժեքով:
Կարծիքներ