ԱՀԿ-ն կոչ է արել չվախեցնել մարդկանց կորոնավիրուսի երկրորդ ալիքով
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) արտակարգ իրավիճակների ծրագրի տնօրեն Մայքլ Ռայանը կարծում է, որ կորոնավիրուսի համավարակի երկրորդ ալիք կարող է և չլինել։
Այս կապակցությամբ նա «շահարկում» է անվանել դրա վերաբերյալ ենթադրությունները: Ըստ նրա, «միշտ էլ դժվար է կանխատեսել, թե ինչ կլինի նոր վիրուսի հետ»: Ռայանն ավելացրել է, որ COVID-19-ը շնչառական վիրուս է, և նման վիրուսները «իրենց բնույթով սեզոնային հակվածություն ունեն»:
Ինչ վերաբերում է շատ երկրներում հիվանդացության տեմպի ներկայիս աճին, ապա այն չպետք է համարել երկրորդ ալիք, այլ միայն համավարակի «երկրորդ գագաթնակետ»:
Կարծիքներ