Իսրայելում 4,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Իսրայելի արևելքում՝ Մեռյալ ծովի շրջանում, 4,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին շաբաթ օրը հայտարարել է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։
Աղետի էպիկենտրոնը գտնվել է հարեւան Հորդանանի տարածքում՝ 307 հազար բնակչություն ունեցող Իրբիդ քաղաքից 32 կմ դեպի արեւմուտք։
Զոհերի և նյութական վնասների մասին տեղեկություններ չկան։
Կարծիքներ