Երևանի Մասիսի փողոցում գտնվող շինանյութի պահեստում հրդեհ է բռնկվել․ դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ

Երևանի Մասիսի փողոցում գտնվող շինանյութի պահեստում հրդեհ է բռնկվել․ դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ

Օգոստոսի 24-ին՝ ժամը 23:48-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Մասիսի 99 հասցեում գտնվող շինանյութի պահեստում, հայտնում են ԱԻՆ-ից։

Հրդեհի բարդության Թիվ 2 կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։

Հրդեհը մեկուսացվել է օգոստոսի 25-ին, ժամը 00։15-ին, մարվել՝ 01։07-ին։

Այրվել է մոտ 80 խմ փայտ և մոտ 10 խմ տախտակի կտորներ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում