ԱԺ-ում կանցկացվեն «Գիտությունը՝ որպես անվտանգության և զարգացման հենասյուն» խորագրով լսումներ

ԱԺ-ում կանցկացվեն «Գիտությունը՝ որպես անվտանգության և զարգացման հենասյուն» խորագրով լսումներ

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը նախաձեռնում է խորհրդարանական լսումներ՝ «Գիտությունը՝ որպես անվտանգության և զարգացման հենասյուն» խորագրով՝ տեղեկացրել է ԱԺ ԳԿՄՍԵՍ հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը:

«Հունվարին անցկացվելիք խորհրդարանական լսումներով ցանկանում ենք տեսանելի դարձնել գիտության և անվտանգության փոխկապակցվածության խնդիրները, հանրային լայն քննարկումների արդյունքում վեր հանել Հայաստանի Հանրապետության գիտության զարգացման ուղիները և ազգային անվտանգության առաջնահերթությունները, ինչպես նաև նախանշել հետագա համատեղ անելիքները»,- հայտնել է նա:

 

 

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում