Դադիվանքի հոգևոր ժառանգությունը ժամանակավորապես տեղափոխվում է Մայր Աթոռ, հարցերը չեն լուծվել. Տեր Հովհաննես․ Aysor.am
Դադիվանքից խաչքարերը դուրս են բերվում, այս մասին Aysor.am-ը տեղեկացել է Քարվաճառի շրջանի հոգևոր հովիվ, Դադիվանքի վանահայր Հովհաննես քահանա Հովհաննիսյանից:
«Մեր վերադասի հրամանով՝ հանում ենք, որովհետև հարցերը չեն լուծվել: Բայց ժամանակավոր ենք հանել, նորից կվերադարձնենք ու կտեղադրենք, երբ հարցերը լուծվեն», - նշել է քահանան՝ մեկտեղ ընդգծելով, որ ինքն անձամբ վանքից դուրս չի գալու, մնալու է Դադիվանքում:
Վանական համալիրի հոգևոր ժառանգությունը տեղափոխվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին:
Նշենք, որ ավելի ավղ հայտնի էր դարձել, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Տեր Հովհաննեսին հաղորդել էր․ «Դադիվանքին ձեռք չտաս, խաչերին ձեռք չտաս, Դադիվանքը չենք տալիս»:
Կարծիքներ