Իտալացի պատգամավորն իր համերաշխությունն է հայտնել Հայաստանին և հայ ժողովրդին
Իտալիացի պատգամավոր Ջուլիո Չենտեմերոն իր համերաշխությունն է հայտնել Հայաստանին և հայ ժողովրդին՝ հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի ուղղությամբ Ադրբեջանի սանձազերծած սադրիչ գործողությունների համատեքստում: Այս մասին Չենտեմերոն գրել է «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում:
«Իմ համերաշխությունն եմ հայտնում Հայաստանին և հայ ժողովրդին: Հուսով եմ, որ խաղաղությունը և մարդկային կյանքի պահպանումը կգերակայեն դաժանության և բռնության նկատմամբ»,- գրել է պատգամավորը:
Կարծիքներ