Բելառուսում կորոնավիրուսի 163 նոր դեպք է հաստատվել
Մեկ օրում Բելառուսում կորոնավիրուսային հիվանդության 163 նոր դեպք է հաստատվել. մահացել է հինգ մարդ:
Ընդհանուր առմամբ, վարակված է 64 767 մարդ, իսկ մահացածների թիվը 459 է:
Ինչպես փոխանցում է վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հուլիսի 11-ին հայտնել է Բելառուսի առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը:
«Երկրում կորոնավիրուսային հիվանդության հաստատված 64 767 դեպք է գրանցվել: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 123 158 թեստավորում»,-ասվում է հաղորդագրությունում:
Հայտարարության մեջ նշվում է, որ երկրի տարածքում կորոնավիրուսի տարածման ամբողջ ընթացքում մահացել է 459 վարակակիր, որոնք նաև քրոնիկական հիվանդություններ են ունեցել:
Հուլիսի 11-ին առողջացել և հիվանդանոցից դուրս է գրվել 54 919 պացիենտ, որոնց մոտ ավելի վաղ կորոնավիրուսային հիվանդություն էր հաստատվել:
Կարծիքներ