Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականը ջախջախեց Սերբիային և միացավ առաջատարներին

Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականը ջախջախեց Սերբիային և միացավ առաջատարներին

Սլովենիայի Չատեժ քաղաքում ընթացող շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում այսօր կայացան նախավերջին` 8-րդ տուրի հանդիպումները:

Տղամարդկանց մրցաշարում Հայաստանի հավաքականն ուժերը չափեց Սերբիայի ընտրանու հետ: Նախ արագ հաղթանակ տարավ չորրորդ համարի տակ հանդես եկող Սամվել Տեր-Սահակյանը: Ապա մեր առաջատար Գաբրիել Սարգսյանը հաշտություն կնքեց սերբերի առաջատարի հետ: Հետո հաղթանակներ տարան Ռոբերտ Հովհաննիսյանն ու Հայկ Մարտիրոսյանը:

Հայաստանի հավաքականը, 3,5:0,5 հաշվով ջախջախելով Սերբիային, վաստակեց 12 միավոր և հավասարվեց մյուս երեք առաջատարներին` Ֆրանսիային, Ուկրաինային ու Ադրբեջանին: Այդպիսով, մեր ընտրանին վաղը կայանալիք վերջին տուրում կպայքարի Եվրոպայի չեմպինի կոչման համար: Մրցակիցն առայժմ հայտնի չէ:

Հայաստանի կանանց հավաքականը 8-րդ տուրում ոչ-ոքի խաղաց Լիտվային հետ` 2:2: Մեր թիմին պարտությունից փրկեց Էլինա Դանիելյանը, որը երկարատև պայքարից հետո հաղթեց Սալոմեյ Զակսաիտեին և հավասարեցրեց հաշիվը: Հայաստանի կանանց հավաքականը վաստակեց 8-րդ միավորը և մնաց երկրորդ տասնյակում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում