Բռնցքամարտի պատանիների ԵԱ. Տիգրան Հովսեփյանն ու Արեն Խառատյանը եզրափակիչում են
Բռնցքամարտի պատանիների Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակիչի արդեն 3 մասնակիցն ունի:
50 կգ քաշային Տիգրան Հովսեփյանը այսօր նույնպես փայլում է: 2022 թվականի կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրը հերթական լուրջ քայլն է անում իր կարիերայում և հաղթելով բուլղարացի մրցակցին՝ հնրավորություն է ստանում պայքարել ոսկե մեդալի համար:
Բարդ մենամարտում գեղեցիկ հաղթանակ է տոնում նաև 52 կգ քաշային Արեն Խառատյանը, որը նույնպես կպայքարի ոսկե մեդալի համար։ Կիասաեզրափակիչում հայ բռնցքամարտիկը հաղթում է գերմանացի Դանիել Դիսենդորֆին։
Կարծիքներ