Աշոտ Մարգարյանը՝ բրոնզե մեդալակիր. Ծանրամարտի Մ17 ԵԱ

Աշոտ Մարգարյանը՝ բրոնզե մեդալակիր. Ծանրամարտի Մ17 ԵԱ

Հայաստանի ներկայացուցիչ Աշոտ Մարգարյանը (102 կգ) բրոնզե մեդալակիր է դարձել Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում ավարտին մոտեցող ծանրամարտի Եվրոպայի պատանեկան (Մ15, Մ17) առաջնությունում։

Մինչև 17 տարեկանների պայքարում հայ ծանրորդը գրանցել է երկամարտի 312 կգ (141+171) արդյունք: Մարգարյանը փոքր արծաթե մեդալ է նվաճել պոկում վարժությունում, իսկ հրումում արժանացել է բրոնզե մեդալի:

Երկամարտի 320 կգ (143+177) արդյունքով չեմպիոնի կոչումը նվաճել է վրացի Սաբա Ադամիան, իսկ արծաթե մեդալակիր է դարձել Լեհաստանի ներկայացուցիչ Մարցին Զիոլկովսկին 314 կգ (142+172):

Սա Հայաստանի թիմի 10-րդ մեդալն է պատանեկան ԵԱ-ում։ Ավելի վաղ Սերյոժա Բարսեղյանը (Մ17, 67 կգ), Ժորա Գրիգորյանը (Մ17, 61 կգ), Աննա Ամրոյանը (Մ17, 76 կգ), Էմմա Պողոսյանը (Մ17, 81 կգ) և Վալերիկ Մովսիսյանը (Մ15, 89 կգ) դարձել էին Եվրոպայի չեմպիոն, Հովհաննես Ղահրամանյանը՝ փոխչեմպիոն (Մ17, 81 կգ) իսկ Կառլեն Դավթյանը (Մ17, 49 կգ), Յուղաբեր Ամրոյանն (Մ17, 40 կգ) ու Ալինա Սուքիասյանը (Մ17, 71 կգ) նվաճել էին բրոնզե մեդալ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում