Աֆղանստանում երեխաները փորձել են վաճառել հայտնաբերված ականը, սակայն պայթյունի զոհ են դարձել
Աֆղանստանի Թահար նահանգում 4 անչափահասներ են զոհվել իրենց գտած ականի պայթյունի հետևանքով։ Այս մասին հայտնում է Radio Azadi-ն՝ հղում անելով տարածաշրջանային իշխանություններին։
Դեպքը տեղի է ունեցել Տալուկան քաղաքի մատույցներում։ Երեխաների խումբը գտել է պայթուցիկ սարքն ու փորձել այն տանել քաղաք՝ վաճառելու։ Տեղափոխման ժամանակ այն պայթել է։ Զոհերը 8-10 տարեկան են։
Նշվում է, որ Աֆղանստանում բազմամյա պատերազմի հետևանքով երկրով մեկ առկա զինամթերքի պայթյունների զոհն են առավել հաճախ դառնում երեխաները։
Կարծիքներ