Սառը զենքեր, թմրանյութ, հետախուզվող. ինչ է կատարվել Երևանի կենտրոնում իրավապահների մասնակցությամբ
Հուլիսի 11-ի ուշ երեկոյան իրավապահ մարմինները Երևանի կենտրոնում քաղաքացիների են ձերբակալել, ստուգվել են անցնող ավտոմեքենաները:
«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ներքին գործերի նախարարությունից հայտնեցին, որ ՆԳՆ ոստիկանությունը ուժեղացված ծառայություն է իրականացրել Երևանում: Իրավապահները փնտրել են թմրանյութ, զենք-զինամթերք և այլն:
«Ժամը 20:30-ից մինչև կեսգիշեր մայրաքաղաքի կենտրոնում եղել է ուժեղացված ծառայություն, կան բերման ենթարկվածներ: Հայտնաբերվել է թմրամիջոցներ պահելու 7 դեպք, 5 սառը զենք, 2 գազային ատրճանակ, կեղծ վարորդական իրավունքի վկայական, գտնվել է 1 հետախուզվող»,-մանրամասնեցին ՆԳՆ-ից:
Կարծիքներ