Իսրայելը երկարաձգել է օտարերկրացիների մուտքի արգելքը
Իսրայելը երկարաձգել է օտարերկրացիների մուտքի արգելքը մինչեւ օգոստոսի 1-ը, համապատասխան ծանուցումը ստացել են օտարերկրյա ավիաընկերությունների ներկայացուցիչները, հայտնում է իսրայելական Ynet գործակալությունը:
«Ցանկացած երկրից ուղեւորներին, ովքեր չեն հանդիսանում Իսրայելի քաղաքացի կամ մշտական բնակիչ, արգելվում է մուտք գործել Իսրայել պետություն, այդ թվում՝ տարանցիկ թռիչքներին, բացառությամբ այն ուղեւորների, ովքեր ունեն հատուկ թույլտվություն (Իսրայելական) Բնակչության եւ միգրացիայի վարչությունից»,- գործակալությունը մեջբերում է օդանավակայանների կողմից ավիաընկերության ներկայացուցիչներին ուղարկված հաղորդագրությունը:
Կարծիքներ