HBO-ի «Հարրի Փոթեր» սերիալում Սևերուս Սնեյփի դերը կարող է տրվել Պապա Էսիեիդուին

HBO-ի «Հարրի Փոթեր» սերիալում Սևերուս Սնեյփի դերը կարող է տրվել Պապա Էսիեիդուին

Բրիտանացի դերասան Պապա Էսիեիդուն դիտարկվում է պրոֆեսոր Սևերուս Սնեյփի դերի համար HBO-ի «Հարրի Փոթեր» սերիալում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Variety ամսագիրը՝ վկայակոչելով իր աղբյուրներին։

Աղբյուրները նշում են, որ առաջարկն արդեն արվել է, սակայն Էսիեիդուն դեռ պաշտոնապես չի համաձայնել դերին։ 

Ավելի վաղ Variety-ն հայտնել էր, որ «Հոգվարթս»-ի տնօրեն Ալբուս Դամբլդորի դերն առաջարկվել է բրիտանացի դերասան, ռեժիսոր և դրամատուրգ Մարկ Ռայլենսին։

Սնեյփը Ջոան Ռոուլինգի՝ Հարրի Փոթերի մասին պատմող վիպաշարի կերպարներից է՝ «Հոգվարթս»-ի բույսերի եփման և մթին արվեստներից պաշտպանության ուսուցիչը։ 

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում