Թուրքիայում նոր երկրաշարժ է գրանցվել
Մարմարա ծովում 3,8 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել:
Տեղեկությունը հայտնում է Թուրքիայի տարերային աղետների հետևանքների վերացման վարչությունը (AFAD):
Նշվում է, որ ստորգետնյա ցնցումները գրանցվել են Թեքիրդաղ քաղաքի Մարմարերեգլիսի շրջանում ժամը 17:43-ին (Երևանի ժամանակով` 18:43):
Երկրաշարժի օջախը գտնվել է 7 կմ խորության վրա:
Կարծիքներ