Մեքսիկայի դատարանը բանակի երկու սպաների 30 տարվա ազատազրկման է դատապարտել կնասպանության համար

Մեքսիկայի դատարանը բանակի երկու սպաների 30 տարվա ազատազրկման է դատապարտել կնասպանության համար

Մեքսիկայի դատարանը բանակի երկու սպաների 30 տարվա ազատազրկման է դատապարտել կնասպանության համար, հաղորդում է Reuters-ը։

Գլխավոր դատախազության տվյալներով՝ դատարանը ոչ միայն հաստատել է կալանքը, այլեւ պարտավորեցրել է նրանց վճարել գրեթե 520 000 պեսո (25 194 դոլար) տուգանք՝ 2019 թվականի ապրիլին 28-ամյա կնոջ սպանության համար։

Կնասպանությունը (ֆեմիցիդ) Մեքսիկայի օրենսդրությամբ սահմանվում է որպես կնոջ սպանություն գենդերային բռնության արդյունքում։

Գլխավոր դատախազության ներկայացուցիչը հայտնել է, որ երկուսն էլ բանակի կապիտաններ են եղել։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում