Ղրիմը կանցնի Թուրքիային
Կրեմլի խոսնակ Պեսկովը, պատասխանելով Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակում Թուրքիայի դերի մասին հարցին, ըստ ՌԻԱ Նովոստիի՝ ասել է, որ «ԱՄՆ-ն կարող է կարգավորման հարցում խորհրդակցել Անկարայի հետ, քանի որ Թուրքիան ՆԱՏՕ-ի երկիր է եւ ամերիկացիների դաշնակիցը»։
Թուրքիան աջակցություն է հայտնել Ուկրաինային, այդ թվում սպառազինություն մատակարարելով, միաժամանակ առաջարկել իր միջնորդությունը Մոսկվա-Կիեւ երկխոսություն սկսելու հարցում։ Մոսկվան, կոշտ ու «հաղթական» դիրք բռնելով Արեւմուտքի ու մասնավորապես ԱՄՆ-ի հանդեպ, Անկարայի հանդեպ շարունակում է ցուցաբերել հարճի կեցվածք, այդ թվում՝ Ղրիմի հարցում Թուրքիայի հավակնությունների հարցում։ Հենց Ղրիմի, որովհետեւ Ռուսաստանի ժանգոտ ու քրեականացված գորշ գոտու վերածված Դոնբասը ոչ մեկին չի հետաքրքրում։
Պեսկովի այս հայտարարությունը դրա վկայությունն է։ Մոսկվան ընտրել է Թուրքիայի տակ իր ներկայությունը «ազդեցության գոտիներում» ձգելու տարբերակը, միայն թե Արեւմուտքը չլինի։ Թուրքերը հիանալի են հասկացել այս հանգամանքը, հատկապես Հայաստանի դեմ ՌԴ ծրագրած արշավում։ Թե ինչպես է Ռուսաստանը ծառայում Թուրքիայի հեղհեղուկ սահմանների ամրացման եւ «Ադրբեջանը» որպես պետություն լեգալացնելու գործին։
Հարավային Կովկասում, Կենտրոնական Ասիայում, Ուկրաինայում եւ առաջիկայում Բելառուսում խաղարկվում է «Ռուսաստանի վեհության» անկման վերջին արարը։
Կարծիքներ