30 բժշկական մասնագիտական ասոցիացիա արձագանքել է համագործակցության համաձայնագիր կնքելու հրավերին

30 բժշկական մասնագիտական ասոցիացիա արձագանքել է համագործակցության համաձայնագիր կնքելու հրավերին

Առողջապահության նախարարության հետ գործակցությամբ հետաքրքրված շուրջ 30 բժշկական մասնագիտական ասոցիացիա, արձագանքելով համագործակցության համաձայնագիր կնքելու հրավերին, հանդիպել են նախարար Անահիտ Ավանեսյանի հետ:

«Մեր քաղաքականությունն է մասնագիտական ասոցիացիաների զարգացումը, նրանց ներգրավումը ոլորտի բարեփոխումներին` ապահովելով շատ ավելի մեծ մասնակցություն: Մինչ այս էլ ունեցել ենք գործակցություն, մասնավորապես`մասնագիտական ուղեցույցների, գործելակարգերի մշակման, առողջապահության բնագավառի մասնագիտական գործունեության հիմնական մասնագիտությունների ցանկի վերանայման և այլ աշխատանքներում, սակայն մեր նպատակն է այս ամենը խրախուսելու և ինստիտուցիոնալ մակարդակ բերելու»,- ասել է նախարարը` ընդգծելով, որ այսպիսով ձևավորվում է մասնագետների բանակ:

Հաշվի առնելով առողջապահության բնագավառում համագործակցության հանդեպ փոխադարձ հետաքրքրությունները` առողջապահության նախարարությունը` ի դեմս նախարար Անահիտ Ավանեսյանի, և Ռադիոլոգների հայկական ասոցիացիան`ի դեմս գլխավոր տնօրեն Կոստան Գալումյանի, ստորագրել են համաձայնագիր:

Անահիտ Ավանեսյանը հայտնել է, որ ներկայացված մյուս հայտերն առաջիկայում կքննարկվեն:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում