Մխիթարյանը երկմտանքի մեջ է «Ռոմայի» հետ նոր պայմանագիր կնքելու հարցում
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի ապագան իտալական «Ռոմայում» շարունակում է մնալ հարցականի տակ:
Il Messaggero-ի համաձայն՝ «Ռոման» ցանկանում է նոր պայմանագիր կնքել Մխիթարյանի հետ, սակայն 32-ամյա կիսապաշտպանն ու նրա գործակալ Մինո Ռայոլան դեռ երկմտանքի մեջ են: Սպասվում է, որ Հենրիխն այդ հարցով վերջնական որոշում կկայացնի այս մրցաշրջանի վերջում:
«Ռոմայի» հետ Հենրիխ Մխիթարյանի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև այս մրցաշրջանի ավարտը: Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ նրա ծառայություններով հետաքրքրված է Թուրինի «Յուվենտուսը»:
Կարծիքներ