ԱՄՆ-ը հայտնել է Բալթյան և Սևծովյան նավատորմերի ոչնչացման հնարավորության մասին

ԱՄՆ-ը հայտնել է Բալթյան և Սևծովյան նավատորմերի ոչնչացման հնարավորության մասին

ԱՄՆ-ում հայտարարել են ռուսական Բալթյան նավատորմը ոչնչացնելու և Սևծովյան նավատորմը «հրաձգարանի» վերածելու հնարավորության մասին։ Այս մասին ասվում է լրագրող Դեյվիդ Էքսի հոդվածում, որը հրապարակվել է Forbes-ում։

Նշվում է, որ ԱՄՆ ռազմաօդային ուժերի B-1B Lancer ռմբակոծիչները մշակում են Բալթյան և Սևծովյան նավատորմի նավերի ոչնչացման մարտավարություն։

«Երկու B-1 կարող են 48 LRASM արձակել Բալթյան նավատորմի վրա: Սա կարող է լիովին բավարար լինել ամբողջ նավատորմը մեկ քայլով խորտակելու և տարածաշրջանում Միացյալ Նահանգների և նրա դաշնակիցների նավերին սպառնացող հիմնական սպառնալիքը վերացնելու համար»,- ասված է հոդվածում։

LRASM B-1-ը, շնորհիվ իր մեծ հեռահարության, կկարողանա ՆԱՏՕ-ի օդային տարածքից գնդակոծել ռուսական նավերը Սև ծովի ցանկացած կետում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում