Ջոնսոնը եվրոպացի առաջնորդների հետ կքննարկի Ուկրաինայում պատերազմը կանխելու ուղիները
Մեծ Բրիտանիայի վարչապետը մտադիր է այս շաբաթ եվրոպացի առաջնորդների հետ քննարկել Ուկրաինայում պատերազմը կանխելու ուղիները և Կիևին երկրի պաշտպանությունն ապահովելու գործում օգնելու հարցը։ Այս մասին ասվում է Դաունինգ սթրիթ 10 հասցեում գտնվող վարչապետի աշխատակազմի՝ կիրակի երեկոյան տարածած հայտարարության մեջ։
«Ուկրաինական սահմանին ճգնաժամը հասել է կրիտիկական կետի: Մեր ունեցած բոլոր տեղեկությունները վկայում են այն մասին, որ Ռուսաստանը ծրագրում է ցանկացած պահի ներխուժել Ուկրաինա: Դա աղետալի հետևանքներ կունենա ինչպես Ուկրաինայի, այնպես էլ Ռուսաստանի համար»,- ասել է կառավարության ղեկավարի ներկայացուցիչը: «Լիցքաթափման և դիվանագիտության հնարավորությունների պատուհանը բաց է, և վարչապետը անխոնջ կաշխատի մեր դաշնակիցների հետ՝ Ռուսաստանին հետ մղելու եզրագծից»:
Կարծիքներ