ԱՄՆ-ը մտադիր է երկու օրվա ընթացքում Կիևից հեռացնել իր բոլոր աշխատակիցներին
ԱՄՆ իշխանությունները մտադիր են միջոցներ ձեռնարկել, որպեսզի ԱՄՆ բոլոր աշխատակիցները, ովքեր ներկայումս գտնվում են Կիևում, հեռանան 24-48 ժամվա ընթացքում։ Այս մասին Twitter-ում հայտնել է CBS-ը, գրում է ՏԱՍՍ-ը։
Աղբյուրի համաձայն՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը պատրաստվում է առաջիկա 24-48 ժամվա ընթացքում դուրս բերել ԱՄՆ ողջ անձնակազմին Կիևից։ Հեռուստաընկերությունը չի նշում, թե որ գերատեսչությունների աշխատակիցների մասին է խոսքը։ Բացի այդ, չի բացատրվում, թե արդյոք դա նշանակում է, որ նրանք կլքեն Ուկրաինան։
Կարծիքներ