Վենեսուելայի փոխնախագահը մեղադրել է արևմտյան երկրներին Ռուսաստանի դեմ ատելություն սերմանելու մեջ
Արևմտյան երկրները, որոնք բոյկոտել են ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի ելույթը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի նիստում, ատելություն և անհանդուրժողականություն են սերմանում Ռուսաստանի նկատմամբ։ Այս տեսակետը երեքշաբթի օրը հայտնել է Վենեսուելայի գործադիր փոխնախագահ Դելսի Ռոդրիգեսը։
«Մարդու իրավունքների ընդհանուր տանը նրանք դրսևորում և քարոզում են ատելություն և անհանդուրժողականություն Ռուսաստանի նկատմամբ: Դա անում են նրանք, ովքեր մեղավոր են ուկրաինական ճգնաժամի համար», - գրել է նա Twitter-ում:
Կարծիքներ