Ֆրանսիացի զինվորականների ջոկատը ժամանել է Կոնստանցայում գտնվող ռումինական ավիաբազա

Ֆրանսիացի զինվորականների ջոկատը ժամանել է Կոնստանցայում գտնվող ռումինական ավիաբազա

Անսիի 27-րդ լեռնային հրաձգային գումարտակի 235 զինվորականներից բաղկացած ֆրանսիական ջոկատը երեքշաբթի ժամանել է Ռումինիայի ռազմաօդային ուժերի Միխայիլ Կոգալնիչեանու բազա (Կոնստանտա շրջան՝ երկրի հարավ-արևելքում): Այս մասին հայտնում է Ռումինիայի պաշտպանության նախարարությունը։

«Ֆրանսիական գումարտակը ՆԱՏՕ-ի արձագանքման ուժերի առաջին ցամաքային ստորաբաժանումն է, որը տեղակայվել է Ռումինիայում՝ համաձայն Հյուսիսատլանտյան խորհրդի փետրվարի 25-ի որոշման»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ընդհանուր առմամբ 500 ֆրանսիացի և 300 բելգիացի զինծառայողներ, որոնք ՆԱՏՕ-ի արձագանքման ուժերի մաս են կազմում, կմիանան ռումինական բանակին՝ ՆԱՏՕ-ի արևելյան թեւն ուժեղացնելու ջանքերի շրջանակներում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում