Ռուսական խաղաղապահ ուժերի միջնորդությամբ մոլորված արցախցին փոխանցվել է հայկական կողմին. Արցախի ԱԱԾ
Ռուսական խաղաղապահ ուժերի միջնորդությամբ հայկական կողմին է փոխանցվել այսօր առավոտյան մոլորվելու հետևանքով ադրբեջանցիների մոտ հայտնված՝ Արցախի Հանրապետության քաղաքացի Արմեն Աբրիկի Վերդյանը։
Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության կողմից համապատասխան միջոցառումներ են ձեռնարկվում Արցախի քաղաքացու կողմից ադրբեջանական կողմն անցնելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Ավելի վաղ Արցախի ՄԻՊ-ը հայտնել էր՝ Արցախի անվտանգության մարմինների և ռուս խաղաղապահների վարած բանակցությունների արդյունքում քաղաքացիական անձը գտնվում է ռուս խաղաղապահների մոտ, շուտով կփոխանցվի հայկական կողմին։
Կարծիքներ