Մոլորված արցախցին ռուս խաղաղապահների մոտ է, շուտով կփոխանցվի հայկական կողմին. Արցախի ՄԻՊ

Մոլորված արցախցին ռուս խաղաղապահների մոտ է, շուտով կփոխանցվի հայկական կողմին. Արցախի ՄԻՊ

Այսօր առավոտյան Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Այգեստան համայնքի բնակիչ 1971 թ. ծնված Արմեն Վերդյանը, մոլորվելու հետևանքով, հայտնվել էր ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքում և վերջիններիս կողմից վերցվել արգելանքի։

 

Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը հայտնում է, որ Արցախի անվտանգության մարմինների և ռուս խաղաղապահների կողմից վարված բանակցությունների արդյունքում քաղաքացիական անձն այս պահին վերադարձվել է, գտնվում է ռուս խաղաղապահների մոտ, շուտով կփոխանցվի հայկական կողմին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում