Մեքենաներ են բախվել. «Օպել աստրա»-ն գլխիվայր շրջվել է, «Հոնդա»-ն ընկել է ջրահեռացման առվակը

Մեքենաներ են բախվել. «Օպել աստրա»-ն գլխիվայր շրջվել է, «Հոնդա»-ն ընկել է ջրահեռացման առվակը

Հունվարի 25-ին ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում: Ժամը 12:20-ի սահմաններում Երևան-Մեղրի Մ2 ավտոճանապարհի 121 կմ հատվածում՝ Եղեգնաձոր քաղաքի սկզբնամասում, բախվել են Վահե Ստեփանյանի վարած «Hyundai Elantra» մակնիշի և Նարեկ Հարությունյանի վարած «Opel Atsra» մակնիշի ավտոմեքնաները:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով «Opel»-ը գլխիվայր շրջվել է, իսկ «Hyundai»-ը հայտնվել է ճամփեզրի ջրահեռացման առվակում:

Վթարի հետևանքով տուժածներ չկան: Վթարի փաստով ՊԾ Վայոց ձորի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում:

Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում