Երևանում բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «Մերսեդես»-ը

Մայիսի 16-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, Արցախի պողոտայում բախվել են Երևանի բնակիչներ 20-ամյա Հրաչիկ Ս.-ի վարած «Մերսեդես» մակնիշի և 28-ամյա Հայկ Հ.-ի վարած «Haise» մակնիշի շտապօգնության ավտոմեքենան:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան:
Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության. եղել են սթափ:
Կարծիքներ