Արսեն Գրիգորյանի ոտքը ոչ թե կոտրվել է, այլ նա սալջարդ է ստացել. Վազգեն Գալստանյանը և աջակիցները կրկին մանիպուլացնում են

Արսեն Գրիգորյանի ոտքը ոչ թե կոտրվել է, այլ նա սալջարդ է ստացել. Վազգեն Գալստանյանը և աջակիցները կրկին մանիպուլացնում են

Երգիչ Արսեն Գրիգորյանը (Մրո) ոտքի կոտրվածք չունի:

Այս մասին «Հայկական ժամանակ»-ին հայտնեցին Ներքին գործերի նախարարությունից՝ նշելով, որ ոստիկանությունը հիվանդանոցից ահազանգ է ստացել ոտքի շրջանում սալջարդի վերաբերյալ:

 

Նկատենք, որ Վազգեն (Բագրատ) Գալստանյանը և նրա աջակիցները պարբերաբար պնդում են, թե Արսեն Գրիգորյանի ոտքը բերման ենթարկելիս ոստիկանները կոտրել են՝ նպատակ հետապնդելով կեղծ տեղեկատվությամբ հերթական անգամ թիրախավորել ոստիկաններին:

Նկատենք, որ Վազգեն Գալստանյանը պարբերաբար անում է հայտարարություններ՝ հիմնվելով տարբեր շահեր սպասարկող լրատվամիջոցների և լրագրողների կեղծ տեղեկատվության վրա, այնուհետև ներողություն է խնդրում ստելու համար:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում