Արայիկ Հարությունյանը Ռուստամ Մուրադովի հետ այցելել է Շուշիի շրջանի Լիսագոր համայնք և անձամբ համոզվել Ստեփանակերտ-Բերձոր մայրուղու անցանելիության հուսալիության հարցում

Արայիկ Հարությունյանը Ռուստամ Մուրադովի հետ այցելել է Շուշիի շրջանի Լիսագոր համայնք և անձամբ համոզվել Ստեփանակերտ-Բերձոր մայրուղու անցանելիության հուսալիության հարցում

Հարգելի ՛ հայրենակիցներ

Այսօր Արցախում Ռուսաստանի խաղաղապահ ուժերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի հետ միասին այցելել եմ Շուշիի շրջանի Լիսագոր համայնք և անձամբ համոզվել Ստեփանակերտ - Բերձոր մայրուղու անցանելիության հուսալիության հարցում:

Այցի ընթացքում տեղում զրուցել եմ բնակիչների և զինվորականների հետ, նրանց հետ քննարկել առաջիկա ծրագրերը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում