Մաստարա-Թալին ճանապարհին ավտոմեքենա է շրջվել․ կան տուժածներ և զոհ

Մաստարա-Թալին ճանապարհին ավտոմեքենա է շրջվել․ կան տուժածներ և զոհ

Մարտի 2-ին՝ ժամը 06։59-ին, Արագածոտնի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մաստարա-Թալին ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան շրջվել է․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։

 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

 

Պարզվել է, որ Մաստարա-Թալին ավտոճանապարհին «VAZ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել․ երեք տուժած հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

 

Փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին․ շտապօգնության աշխատակիցները արձանագրել են վերջինիս մահը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում