Ադելը դարձել Է Brit Awards 2022-ի հաղթողը

Ադելը դարձել Է Brit Awards 2022-ի հաղթողը

 Ադելն ստացել Է միանգամից երեք պարգեւ՝ տարվա երաժիշտ, տարվա երգ ("Easy On Me") եւ տարվա ալբոմ («30»): Այդ մասին հաղորդել Է BBC News-ը: Նրա «բաժանության մասին ալբոմը»՝ «30»-ը, ամենավաճառվողն է դարձել 2021 թվականին: Այն ավելի քան 600 հազար տիրաժով վաճառվել Է ընդամենը վեց շաբաթվա ընթացքում: Երգչուհին իր պարգեւը նվիրել Է որդուն եւ նախկին ամուսնուն:

«Տարվա երաժիշտ անվանակարգին, բացի Ադելից, հավակնում Էին Էդ Շիրանը, ռեփեր Դեյվը, ռեփ-կատարող Little Simz-ը եւ հեղինակ կատարող Sam Fender-ը: Լավագույն միջազգային արտիստ Է դարձել Billie Eilish-ը՝ Olivia Rodrigo-ի «Good 4 U» միջազգային երգով, փոփ-կատարող՝ Dua Lipa-ն, նոր բրիտանացի արտիստ՝ Little Simz-ը, բրիտանական խումբ՝ Wolf Alice-ն, միջազգային՝ Silk Sonic-ը, սոնգրայթեր՝ Ed Sheeran-ը:

Brit Awards-ի մրցանակաբաշխությունը տեղի Է ունեցել 2022 թվականի փետրվարի 8-ին Լոնդոնի O2 Arena-ում: Նոյեմբերին երգչուհու վերջին ալբոմը, որը կրում Է «30» անվանումը, գլխավորել Է բրիտանական հիթ-շքերթը: «30» ալբոմը թողարկվել Է նոյեմբերի 19-ին եւ ամենավաճառվողը դարձել 2021 թվականին: Մեկ շաբաթվա ընթացքում այն գնել Է 261 հազար մարդ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում